Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք ք․ Գավառ թիվ 4 հողամաս հասցեումգտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0683-0090 կադաստրային ծածկագրով 0,50489 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն արտադրական օբյեկտներ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2․05-001-0683-0090 կադաստրային ծածկագրով, 0,50489 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 700 /յոթ հարյուր/ ՀՀ դրամ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |