Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք Կենտրոնական Հրապարակ 4/2 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0127-0004 կադաստրային ծածկագրով 0.00161հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0127-0004 կադաստրային ծածկագրով, 0.00161հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1ք.մ.-ի համար սահմանել 1877.7 /մեկ հազար ութ հարյուր յոթամասունյոթ ամբողջ յոթ/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |