Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, գյուղ Ծովազարդ, Պ․ Սևակի փողոց 11 բնակելի տուն հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-050-0015-0063 կադաստրային ծածկագրով 0,09996 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Գարիկ Երվանդի Երոյանի կողմից կառուցված 87 քմ արտաքին (68,60 քմ ներքին) մակերեսով անավարտ բնակելի տունը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ) ՀՀ դրամ, իսկ անավարտ բնակելի տան 1 քմ-ի համար 2622 (երկու հազար վեց հարյուր քսաներկու) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |