Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28), կետի դրույթներով՝ առաջարկվում է. 1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի 2024 թվականի համար աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու» Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 281-Ա որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 4 տողի հաստիքային միավոր սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով, իսկ գումարը սյունակի «400000» թիվը՝ «600000» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: |