Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, 211-րդ, 214-րդ և 213-րդ, հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով « ԳԱՎԱՌԻ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 05-001-3468-0003 կադաստրային ծածկագրով, 0,00328 հա մակերեսով հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 90 տարի ժամկետով տրամադրել «ԳԱՎԱՌԻ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆ» ՍՊԸ-ին տվյալ հողամասով անցնող ջրատար խողովակի շահագործման և սպասարկման համար։ 2․ Նշված հողամասի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 20000 հազար ՀՀ դրամ։ |