Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1. Նկատի ունենալով, որ սպասարկման համար հատկացված 0,01056 հա հողամասից 0,00413 հա հողամասը հանդիսանում է այլ սեփականատիրոջ հետ ընդհանուր բաժնային սեփականության հողամաս՝ 0,00413 հա հողամասի նկատմամբ սահմանել Մանուշ Սերյոժայի Մելիքյանի սեփականության իրավունքը ½ բաժնեմասով: 2. Համաձայնություն ատալ Գավառ քաղաքի Զոհված Ազատամարտիկների փողոց 2-րդ նրբանցք թիվ 5/57 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0293-0048 կադաստրային ծածկագրով, 0,00643 հա մակերեսով հողամասը և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,00413 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի ½ բաժնեմասը և Մանուշ Սերյոժայի Մելիքյանի կողմից կառուցված 153,20 քմ արտաքին (143,70 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 3. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1221,00 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1 քմ-ի համար 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |