Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 11 նիստի 282-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ», «Լճափի մանկապարտեզ» և «Ծովազարդի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակներում հաստատված բուժքույրի «0,75» դրոյքը փոխարինել «1» դրույքով, իսկ «Գեղարքունիքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում հաստատված բուժքույրի «0, 5» դրույքը փոխարինել «1» դրույքով: 2) «Գանձակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ավելացնել խոհարարի օգնականի 0.5 հաստիքային միավոր: Դրույքաչափը սահմանել մեկ հաստիքային միավորի համար 105000 ՀՀ դրամ: 3) «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում հաստատված՝ օգնականի «4» դրույքը փոխարինել «3» դրույքով, իսկ վարորդի «14» դրույքը փոխարինել «15» դրույքով։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: |