Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները և հիմք համարելով /Համագործակցության համաձայնագիր N 1 /էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից կնքված Գերմանական միջազգային համագործակցության ընկերության դրամաշնորհի N81297609 պայմանագրը՝ առաջարկվում է․ 1․Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել Սարուխան բնակավայրի Ղևոնդ Ալիշան փ տ 23 հասցեի բնակիչ Նարեկ Մանվելի Խաչիկյանին Հայաստանի մույթայ ֆեդերացիայի հավաքականի հետ Թաիլանդի Թագավորությունում փետրվարի 15-ից 20-ը 2025թ․ կայանալիք թաիլանդական բռնցքամարտի ուսումնամարզական հավաքների պրոֆեսոնիալ մրցաշարերին , այն է Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին մասնակցելու նպատակով։Գումարը վճարել Նարեկ Մանվելի Խաչիկյանին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |