Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, առաջարկվում է՝ 1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. 1) Ծախսային մասում՝ 04 բաժնի 2 խմբի 4 դասի /ոռոգում/ գործառնական դասակարգման 5112 /Շենքերի և շինությունների կառուցում / տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 4,000,000 /չորս միլիոն/ ՀՀ դրամով, որն ավելացնել 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / տնտեսագիտական հոդվածին Գանձակ բնակավայրի կամուրջի կապիտալ վերանորոգման համար։ 2) 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 15,850,000 /տասնհինգ միլիոն ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, որից՝ 3) 07 բաժնի 1 խմբի 3 դասի /Բժշկական սարքեր և սարքավորումներ / գործառնական դասակարգման 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 9,600․000 /ինը միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամով։ Գումարը տրամադրել Գավառի ԲԿ ՊՈԱԿ-ին հեմոդիալիզի սարքավորումներ ձեռքբերելու համար։ 4) 01 բաժնի 6 խմբի 1 դասի /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 4,800․000 /չորս միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամով «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էնեգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշատբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի առաջին փուլով Գավառ համայնքի կողմից ներկայացված 12 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների շենքերի տանիքներին ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար որպես ներդրում։ 5) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /Նախադպրոցական կրթություն / գործառնական դասակարգման 4511 /Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,450,000 /մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, որից՝ 950,000 /ինն հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը տրամադրել «Գավառի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին շենքի տանիքի ընթացիկ վերանորոգման համար, իսկ 500,000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը «Գավառի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: |