Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 31․07․2025թ․ եզրակացությունը, 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 500 000 (հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել <<Այգաբաց >>ՍԲԶ ՀԿ-ին Գեղարքունիք բնակավայրի տարածքում աճող դեղաբույսերից ,խոտաբույսերից էկո թեյերի հավաքածուների փաթեթավորումը կազմակերպելու նպատակով։ <<Այգաբաց >>ՍԲԶ ՀԿ-ի կողմից ստեղծվելու է աշխատատեղ/աշխատատեղեր/ սոցիալապես անապահով անձի /անձանց/զբաղվածությունը ապահովելու համար։ |