Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ ք․ Գավառ Զ․ Սայադյան 8-րդ փողոց 6-րդ նրբանցք 6 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0040-0016 կադաստրային ծածկագրով 0,05835 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2․ 05-001-0040-0016 կադաստրային ծածկագրով 0,05835 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 515 (հինգ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |