Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի ևԳավառի համայնքապետարանի միջև 2024 թվականի հունվարի 15-ին կնքված պայմանագիրը՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Գավառ համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ տողը ավելացնել 1,870,000 /մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով, իսկ ֆոնդային բյուջեի եկամտային մասում՝ կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ տողը ավելացնել 3,450,000 /երեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով: 2) Ծախսային մասում՝ 08 բաժնի 6 խմբի 1 դասի /հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,500,000 /նեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով, 4262 /գյուղատնտեսական ապրանքներ/ տնտեսագիտական հոդվածը 100,000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով, 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածը 270,000 /երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը 3,450,000 /երեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, Հայաստանի արժեքավոր կենսաբազմազանությունը պաշտպանելու և Նորատուս բնակավայրի տարածքում էնդեմիկ տափաստանային վազվզող մողեսների միայնակ հայտնի պոպուլյացիաների գոյատևումն ապահովելու նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: |