Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 25.02.2022 թ. արտահերթ նիստի թիվ 24-Ա որոշման պահանջները, 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածով և Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ սոցիալական աշխատողի` հատուկ եզրակացությունը առ 21.12.2022 թ., Գավառ համայնքի ավագանին որոշում է 1.Գավառ քաղաքի Արծրունի Եղբայրներ 118 հասցեի բնակիչ՝ Սարգիս Միրիբյանին հատկացնել 347 000/ երեք հարյուր քառասունյոթ հազար/ ՀՀ դրամ դրամական օգնություն՝ ինքնաթիռի տոմսի ձեռք բերման ծախսերի փոխհատուցում: Սարգիս Միրիբյանը Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականի հետ ս/թ նոյեմբերի 25-27-ը մասնակցել է ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած հաշմանդամային ծանրամարտի միջազգային առաջնությանը:
|