Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ մասի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Գավառ համայնքի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև 06 մայիսի 2024 թվականին կնքված թիվ WAFT-GO-04/2 նպատակային նվիրաբերության պայմանագրի դրույթները՝ առաջարկվում է․ 1․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզի Գավառ համայնքի 13․05․2024թ․ թիվ 147-Ա որոշումը։ 2․ Գավառ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում հաշվառել և Գավառ համայնքի հաշվեկշիռ մուտքագրել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի միջոցով «ՍՊԵՑՄԱՇ» ՍՊԸ- ի կողմից ներկրված և Գավառի համայնքապետարանին որպես նվիրաբերություն հանձնվող բազմաֆունկցիոնալ LiuGong 375B մինի ամբարձիչը, գործ N LGC375BZCRC506289/, /շասսի N SJ 2300154, շարժիչ՝ N B1363A / 16 000 000 /տասնվեց միլիոն/ ՀՀ դրամ արժեքով։ 3․ Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչը Գավառ համայնքի կոմունալ սպասարկման և աղբահանության աշխատանքների կազմակերպման նպատակով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրագրել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին։ 4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |