Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 6
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 13․05․2024 թ․ ԹԻՎ 147-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ «ՍՊԵՑՄԱՇ» ՍՊԸ- Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ LiuGong 375B ՄԻՆԻ ԱՄԲԱՐՁԻՉԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՈՒ «ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ մասի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Գավառ համայնքի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև 06 մայիսի 2024 թվականին կնքված թիվ WAFT-GO-04/2 նպատակային նվիրաբերության պայմանագրի դրույթները՝ առաջարկվում է․

1․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզի Գավառ համայնքի 13․05․2024թ․ թիվ 147-Ա որոշումը։
2․ Գավառ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում հաշվառել և Գավառ համայնքի հաշվեկշիռ մուտքագրել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի միջոցով «ՍՊԵՑՄԱՇ» ՍՊԸ- ի կողմից ներկրված և Գավառի համայնքապետարանին որպես նվիրաբերություն հանձնվող բազմաֆունկցիոնալ LiuGong 375B մինի ամբարձիչը, գործ N LGC375BZCRC506289/, /շասսի N SJ 2300154, շարժիչ՝ N B1363A / 16 000 000 /տասնվեց միլիոն/ ՀՀ դրամ արժեքով։
3․ Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչը Գավառ համայնքի կոմունալ սպասարկման և աղբահանության աշխատանքների կազմակերպման նպատակով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրագրել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner