Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 3


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

  1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

             Ծախսային մասում՝

        1)  04 բաժնի 5 խմբի 1 դասի (ճանապարհային տրանսպորտ) գործառնական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 4, 000. 000 (չորս միլիոն) ՀՀ դրամով: Այն ավելացնել 09 բաժնի 2 խմբի 1 դասի (հիմնական ընդհանուր կրթություն) գործառնական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) տնտեսագիտական հոդվածին` Գավառ համայնքի «Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոց»-ի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված դասասենյակի հիմնանորոգման համար:

         2) 01 բաժնի 6 խմբի 1 դասի (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) գործառնական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 900. 000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամով: Այն ավելացնել 08 բաժնի 6 խմբի 1 դասի (հանգիստ, մշակույթ և կրոն) գործառնական դասակարգման 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) տնտեսագիտական հոդվածին` Գավառ համայնքի Նորատուսի նախկին արվեստի դպրոցի շենքում գործող տարեցների խաղասրահի ընթացիկ նանորոգման համար:

             2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner