Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 02․06․2025թ․ եզրակացությունը՝ առաջարկվում է․> 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել համապատասխան բժշկական կենտրոնին՝ Լճափ բնակավայրի Ազատամարտիկների 4-րդ նրբանցք 20 հասցեի բնակիչ՝ Նունե Սամվելի Գևորգյանի հետագա փուլային բուժման ծառայություն մատուցելու նպատակով /ախտորոշում՝ երկարավուն ուղեղի գոյացություն/։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |