Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 20-80 տարեկան բնակիչների շրջանում անցկացվող նարդու 2025 թվականի համայնքային առաջնության կանոնակարգը ՝ առաջարկվում է 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 275 000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ դրամական պարգևատրում տրամադրել Գավառ համայնքի 20-80 տարեկան բնակիչների շրջանում անցկացվող նարդու 2025 թվականի համայնքային առաջնությունում հաղթող ճանաչվող անձանց, որը տեղի կունենա մարտի 20-ից ապրիլի 10-ը բնակավայրերում, իսկ ապրիլի 11-ից ապրիլի 30-ը։ 2․ Դրամական պարգևները հաղթող ճանաչվող անձանց տրամադրել Գավառ համայնքի ղեկավարի Կարգադրությամբ՝ համապատասխանաբար առաջին տեղ՝ 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 75 000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |