Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի 30. 10. 2023 թ. հատուկ եզրակացությունը՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել Գավառ քաղաքի Ազատության փողոց 42/29 հասցեի բնակիչ՝ Տաթևիկ Բադոյանին բուժման ծախսերին մասնակի աջակցելու նպատակով: Գումարը վճարել Տաթևիկ Բադոյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: |