Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ 48-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «Բայազետ Սանէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը, լիցենզավորված գնահատողի կողմից տրված հողամասի գնահատման արժեքը, առաջարկվում է․ 1.Համաձայնություն տալ ք․ Գավառ թիվ 6 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1134-0033 կադաստրային ծածկագրով, 11․98185 հա մակերեսով, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն արևային կայաններ տեղադրելու նպատակով, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու նշված հողամասի վարձակալ «Բայազետ Սանէներջի» ՍՊԸ-ին: 2. 05-001-1134-0033 կադաստրային ծածկագրով, 11.98185 հա մակերեսով հողատարածքի ուղղակի վաճառքի մեկնարկային գին սահմանել համաձայն «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունում նշված 102 258 000 /մեկ հարյուր երկու հազար երկու հարյուր հիսունութ հազար / ՀՀ դրամ արժեքի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |