Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28) կետի դրույթներով՝ առաջարկվում է․ 1.Գավառի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2024 թվականի թվաքանակները, հաստիքացուցակները, կառուցվածքները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում հաստատված՝ այգեպանի «3» դրույքը դարձնել «0» դրույք, վարորդի «14» դրույքը փոխարինել «18» դրույքով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: |