Ղեկավարվելով Հայաստանի հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ի մասի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ առաջարկվում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ավագանու 09 մարտի 2022 թվականի N 39- Ա որոշումը։ 2․ Սահմանել Գավառ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի չափորոշիչները՝ համաձայն հավելվածի: 3․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |