Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 20-80 տարեկան բնակիչների շրջանում անցկացվող նարդու 2025 թվականի համայնքային առաջնության կանոնակարգը ՝ առաջարկվում է

1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 275 000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ դրամական պարգևատրում տրամադրել Գավառ համայնքի 20-80 տարեկան բնակիչների շրջանում անցկացվող նարդու 2025 թվականի համայնքային առաջնությունում հաղթող ճանաչվող անձանց, որը տեղի կունենա մարտի 20-ից ապրիլի 10-ը բնակավայրերում, իսկ ապրիլի 11-ից ապրիլի 30-ը։
2․ Դրամական պարգևները հաղթող ճանաչվող անձանց տրամադրել Գավառ համայնքի ղեկավարի Կարգադրությամբ՝ համապատասխանաբար առաջին տեղ՝ 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 75 000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner