Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով մեծահասակների հանդբոլի հանրապետական առաջնության տեղեկագիրը՝ առաջարկվում է․ 1.Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 170 000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել Գավառի ձեռքի գնդակի թիմին՝ Վանաձոր համայնքում դեկտեմբերի 7-ից 10-ը կայացած Հանդբոլի հանրապետական առաջնությանը մասնակելու համար կատարված ծախսերին մասնակի աջակցելու նպատակով: Գումարը վճարել Գավառ քաղաքի Ազատության 35 բն. 8 հասցեի բնակիչ՝ Վահան Սարգսյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |