Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմանմասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդև 16-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածների դրույթներով` առաջարկվում է.
1․Սահմանել 2024 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 1-ի: 2. Սահմանել 2024 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 2-ի: 3. Գավառի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող համայնքի բնակչության նշված սոցիալական խմբերի համար սահմանել հետևյալ արտոնությունները. 1) Երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաներին, մանկատան սաներին, հաշմանդամության առաջին կարգ ունեցող ծնողների երեխաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /ազատամարտիկների/, զինվորականների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երեխաներին ազատել վարձավճարից: 2) Արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ (չորս և ավելի) ընտանիքների, նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար սահմանել արտոնություն 50%-ի չափով: 3) Մանկապարտեզների սաների հաճախումների բացակայությունների դեպքում, բացակայած օրերի համար վարձավճար չի գանձվում, եթե ծնողը ներկայացրել է բժշկի կողմից տրված տեղեկանք երեխայի հիվանդության վերաբերյալ: 4. Հավելված 1-ի 17-րդ կետով սահմանված դրույքաչափը Գավառ համայնքում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ: 5. Հավելված 1-ի 9-րդ կետի 1) և 2) մասերի բ, գ, դ, ե, զ ենթակետերով սահմանված նվազագույն դրույքաչափերի նկատմամբ Գավառ քաղաքում կիրառել 0.5, իսկ մյուս 11 բնակավայրերում 0.3 գործակից: 6. Հավելված 1-ի 19-րդ կետով սահմանված դրույքաչափը, համաձայն 2023 թվականի հուլիսի 13-ի ՀՀ թիվ ՀՕ-263-Ն օրենքի, գործում է մինչև 2024 թվականի փետրվարի 07-ը։ 7․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 01-ից ծագող հարաբերությունների վրա: |