Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20,27,և 28,1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով 05-021-0235-0022 կադաստրային ծածկագրով գույքի սեփականատեր Գավառ համայնքի գյուղ Գանձակ Սայաթ-Նովայի փողոց թիվ 1 հասցեի բնակիչ Արամ Սպարտակի Խաչատրյանի Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու վերաբերյալ դիմումը 1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի գյուղ Գանձակ 05-021-0235-0022 կադաստրային ծածկագրով Արամ Սպարտակի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,15 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողատեսքի, իսկ վարելահողի գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքի՝ թռչնաբուծարան կառուցելու նպատակով։ |