Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի 12.10.2023 թ. հատուկ եզրակացությունը Գավառ համայնքի ավագանին որոշում է. 1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից հատկացնել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն՝ Գանձակ բնակավայրի բնակիչ, հանկարծամահ եղած Ռուզաննա Սարգսյանի ընտանիքին: Գումարը վճարել Ռեմիկ Սարգսյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ |