Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ազատության 2-րդ փողոց 5 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 0,24000 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողատարածքը և «ԱՐՄԱՎ-700» ՍՊԸ-ի կողմից կառուցված 501 քմ արտաքին (463,40 քմ ներքին) մակերեսով պահեստը, 314 քմ արտաքին (273,30 քմ ներքին) մակերեսով պահեստը և զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած իրավաբանական անձին։ 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական) ՀՀ դրամ, իսկ պահեստների 1 քմ-ի համար 1748 (մեկ հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |