Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24) կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 2-րդ մասի և 23 հոդվածի դրույթներով,հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 06.02. 2025թ․,առաջարկվում է․ 1․Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել Գավառ համայնքի Ազատության փ տ 29 հասցեի բնակիչ Անի Արմենի Պետոյանին եղբոր՝ Հրաչ Արմենի Պետոյանի բուժման նպատակով։ Պրոֆեսոր Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կատարված պաթոհյուսվածաբանական հետազոտության թիվ 26836/24-1 արդյունքում ախտորոշվել է միջնորմի գոյացություն ։ Գումարը վճարել Անի Արմենի Պետոյանին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |