Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի պահանջներով 1. 4639 / Այլ ընթացիկ դրամաշնորհներ / տնտեսագիտական հոդվածով «Կոտայք և Գեղարքունիք ԿԿԹԿ» ՍՊԸ-ին տրամադրել 1,682.000 /մեկ միլիոն վեց հարյուր ութսուներկու հազար/ ՀՀ դրամ 20.09.2016 թվականին կնքած պայմանագրով նախատեսված ընկերության 2022 թվականի օգոստոս- դեկտեմբեր գործունեության և պահպանման ծախսերը հոգալու համար: 2. 4655 / Կապիտալ դրամաշնորհ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով «Գանձակի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին տրամադրել 3,500.000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ ռոյալ ձեռք բերելու համար: 3. Հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման հանձնաժողովի» կողմից 2022 թվականի փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Գավառ համայնքի Զոհված Ազատամարտիկների 2 նրբանցք թիվ 5 (նախկին Ազատության թիվ 61) հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին պատճառված վնասվածության վերաբերյալ փետրվարի 21-ին կազմված ակտը, տանիքի վերանորոգման համար բնակիչներին անհրաժեշտ նյութերով օժանդակելու նպատակով 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 700,000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |