Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Լճափ բնակավայրի 3-րդ փողոց թիվ 23/1 բնակելի տուն հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-042-0003-0016 կադաստրային ծածկագրով 0,04593 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Արթուր Ալբերտի Պետրոսյանի կողմից կառուցված 52,0 քմ արտաքին (48,1 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը և 22,0 քմ արտաքին և 20,6 քմ ներքին մակերեսով օժանդակ շինությունը և բնակելի տան և օժանդակ շինության զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված 0,04593 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին։ 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514․8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ) ՀՀ դրամ, բնակելի տան 1 քմ-ի համար 2622 (երկու հազար վեց հարյուր քսաներկու) ՀՀ դրամ և օժանդակ շինության 1քմ-ի համար 1748 (մեկ հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |