Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել Գավառ քաղաքի Ազատության փողոց 2-րդ նրբանցք 5-րդ փակուղի տուն 6 հասցեի բնակիչ՝ Արտուշ Բոշյանին իր բանաստեղծությունների ժողովածուն տպագրելու նպատակով: Գումարը վճարել Արտուշ Բոշյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: |