Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի Գանձակ գյուղի 30․06․2023թ․ ընդունող հանձնաժողովի ակտը և խորքային հորի շահագործման նպատակահարմարությունը Գեղարքունիքի ՋՕԸ-ն կողմից՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի Գանձակ գյուղի խորքային հորը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով շահագործման հանձնել Գեղարքունիքի ՋՕԸ-ը՝ բնակչության ոռոգման ջրամատակարարումը ապահովելու համար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |