Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Նորատուս թիվ 1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0210-0167 կադաստրային ծածկագրով, 10,60909 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասից 0,08 հա մակերեսով հողատարածքում անասնագերեզմանոցի կառուցմանը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը: |