Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով 2025 թվականի փետրվարի 24-ին Գավառի համայնքապետարանում կայացած հանրային լսման արձանագրությունը՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի, Գավառ քաղաքի վարչական տարածքում «Բայազետ սանէներջի» ՍՊԸ-ի կողմից 8050 ԿՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |