Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «TEAM TRAVEL» ընկերության հրավերը՝ առաջարկվում է․ Բուլղարիայի Հանրապետության Վարնա քաղաքում 2023 թվականի օգոստոսի 18-ից 25-ը կայացող « WONDERLAND -FROM VARNA WITH LOVE » միջազգային մրցույթ փառատոնին մասնակցող «Գավառի արվեստի դպրոց» ՀՈԱԿ պարային համույթի պարուսույց Հովհաննես Հասասյանին Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ դրամական աջակցություն՝ կատարվող ծախսերը փոխհատուցելու նպատակով, գումարը վճարել Հովհաննես Հասասյանին: |