Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի ասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 02․10․2025թ․եզրակացությունը՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել Գավառ քաղաքի Հ․ Աբրահամյան 1-ին փողոց, տուն 41 հասցեի բնակիչ Արտյոմ Դավիթի Մուխսյանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում հոկտեմբերի 4-ից 10-ը անցկացվող պարածանրամարտի Աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնության մասնակցության նպատակով։ Գումարը վճարել ծառայություն մատուցող «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ին։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ |