Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է՝ 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Զ․Անդրանիկի 1-ին փողոց 2/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0382-0004 կադաստրային ծածկագրով 0,03044 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2. 05-001-0382-0004 կադաստրային ծածկագրով 0,03044 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |