Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, առաջարկվում է՝

1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ծախսային մասում 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4861 /այլ ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 2,180,000 /երկու միլիոն մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամով, որից՝
ա/ 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,000,000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում Գավառ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի (ԿԵԽՄ) կողմից իրականացվող «ՏԻՄ-Բնակիչ կապ» դրամաշնորհային ծրագրին համայնքի ներդրումը ապահովելու նպատակով։
բ/ 09 բաժնի 2 խմբի 1 դասի /հիմնական ընդհանուր կրթություն/ գործառնական դասակարգման 4655 /կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 180,000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամով Գավառի թիվ 3 հիմնական դպրոցին դրամաշնորհ տրամադրելու նպատակով։

2) 08 բաժնի 2 խմբի 1 դասի /Գրադարաններ/ գործառնական դասակարգման 4655 /կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 665,000 /վեց հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամով, որն ավելացնել 08 բաժնի 2 խմբի 3 դասի /Մշակույթի տներ/ գործառնական դասակարգման 4655 /կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին «Սարուխանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ին գույքի ձեռքբերման նպատակով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner