Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28) կետի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․Գավառի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2024 թվականի թվաքանակները, հաստիքացուցակները, կառուցվածքները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու» Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում հաստատված՝ այգեպանի «3» դրույքը փոխարինել «1» դրույքով, վարորդի «14» դրույքը փոխարինել «16» դրույքով, իսկ ՕՋԿ մասնագետի միայն մեկ դրույքի համար «110000» դրույքաչափը փոխարինել «180000» դրույքաչափով։ 2․ Սույն փոփոխության գործողությունը տարածվում է 2024 թվականի մայիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: |