Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենք» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 08.04.2021 թ․թիվ 515 որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքում մսուր- մանկապարտեզի ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է․ 1. «Գավառի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Գավառի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերության: 2. Հաստատել «Գավառի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. «Գավառի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել վաղ մանկության տարիքի կրտսեր առաջին խումբ՝ 2-3 տարեկանների ընդգրմամբ: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |