Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայի հրավերը՝ առաջարկվում է․ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում 2023 թվականի օգոստոսի 1-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պատանիների հավաքականի մարզիկ Մայիս Ավագյանը մասնակցելու է աշխարհի պատանիների խառը մենամարտերի /MMA/ առաջնությանը: Կարեն Ավետիսյանին Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական աջակցություն կատարվող ծախսերին մասնակի աջակցելու նպատակով, գումարը վճարել Կարեն Ավետիսյանին։ |