Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13.01.2023թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 30.01.2024 թ․, առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 450 000 (չորս հարյուր հիսուն հազար ) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել Գավառ քաղաքի Ազատության փողոց, շենք 48, բնակարան 41 հասցեի բնակիչ Գայանե Ղուդեյանին՝ զինվորական ծառայության ընթացքում առաջին խմբի հաշմանանդամություն ձեռք բերած Ռազմիկ Յոլչյանի բուժման ծախսերին աջակցելու նպատակով: Գումարը վճարել Գայանե Ղուդեյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |