Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները, առաջարկվում է 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել մայիսի 11-ին Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքում կայացած պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը՝ Գավառի Գ․ Ափրոյանի անվան մարզադպրոցից թվով 2/երկու/ մարզիչի և մեկ մարզիկի կողմից կատարված ծախսերը մասնակի հատուցելու նպատակով։Գումարը տրամադրել <<Գավառի Գ․ Ափրոյանի անվան մարզադպրոց>>ՀՈԱԿ-ին։ |