Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13. 01. 2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 30.04. 2024 թ.՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 01 բաժնի 6 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4819 տնտեսագիտական հոդվածով նախատեսված /ՀԿ –ներին տրամադրվող/ գումարից 240 000 / երկու հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել «Դու մենակ չես» մարդասիրական հասարակական կազմակերպությանը (ՀՀ, ք. Երևան, Արցախի պող. 10, բն. 11)՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին դեղորայք, սննունդ և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու նպատակով: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: |