Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13. 01. 2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 30.04. 2024 թ.՝ առաջարկվում է․

1․ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 01 բաժնի 6 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4819 տնտեսագիտական հոդվածով նախատեսված /ՀԿ –ներին տրամադրվող/ գումարից 240 000 / երկու հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել «Դու մենակ չես» մարդասիրական հասարակական կազմակերպությանը (ՀՀ, ք. Երևան, Արցախի պող. 10, բն. 11)՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին դեղորայք, սննունդ և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու նպատակով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner