Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, 11-րդ և 13- րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13.01.2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 03.10. 2024 թ, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1․ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ տրամադրել Նորատուս բնակավայրի Սևանի 20 նրբ. Տ. 12 հասցեի բնակիչ Գուրգեն Գենայի Անտոնյանին Մոլդովայի Հանրապետության Քիշինյով քաղաքում օգոստոսի 15-ից 25-ը կայացած պարաարմրեսլինգի բազկամարտի առաջնությանը մասնակցելու նպատակով կատարված ծախսերը մասնակի աջակցելու համար։ Գումարը վճարել Գուրգեն Գենայի Անտոնյանին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |