Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 02․06․2025թ․ եզրակացությունը՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 700 000 ( յոթ հարյուր հազար ) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել Լճափ բնակավայրի 1-ին փողոց 2 նրբ տ 30 հասցեի բնակիչ Գարիկ Արտեմի Սիմոնյանին՝ ընտանիքում 7-րդ զավակը ունենալու նպատակով։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |