Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11), 28-րդ հոդվածի 4) կետերի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Գավառ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով՝ 463000 /չորս հարյուր վաթսուներեք հազար/ ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից: |