Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010 թ․ հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1․ Համաձայնություն տալ Գավառ համայնք, քաղաք Գավառ 3 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-001-0814-0008 կադաստրային ծածկագրով, 0,36328 հա մակերեսով, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողատարածքն զրուցարաններ, շարժական առևտրի և սպասարկման տաղավար տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով 10 տարի օգտագործման ժամկետով տրամադրելուն։ 2․ 05-001-0814-0018 կադաստրային ծածկագրով 0,36328 հա մակերեսով հողատարածքի տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ։ 3․ Խնդրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ տալ դրական եզրակացության։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։ |